ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Գյումրիում մեկնարկել է «Հայրենիքի պաշտպանը» խորագրով ինտելեկտուալ առաջնությունը

Գյումրիում մեկնարկել է «Հայրենիքի պաշտպանը» խորագրով ինտելեկտուալ առաջնությունը
22.06.2018 | 15:50

Հունիսի 20-ին Գյումրիում մեկնարկել է «Կանայք այսօր» հանուն առաջընթացի հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանը» խորագրով ինտելեկտուալ խաղերի շարքը։

Ծրագրի համակարգող Էլեոնորա Ավետիսյանը նկատում է, որ իրենց նպատակն է հայ զինվորի կերպարը ներկայացնելու միջոցով ավագ սերնդի փորձն ու գիտելիքները, անցած ուղուց քաղած դասերը փոխանցել նոր սերնդին և նպաստել նրա՝ որպես ապագա զինվորի հոգեկերտվածքի ձևավորմանն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
«Հայրենիքի պաշտպանը» խորագրով ինտելեկտուալ առաջնության հարցաշարի հիմնական թեման հայ զինվորի կերպարն է. հարցերը վերաբերում են հայոց պատմության հերոսներին, սպարապետներին, Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների հերոսներին, ՀՀ զինված ուժերում ծառայող կանանց ու աղջիկներին եւ այլն։ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում անցկացվող ինտելեկտուալ առաջնությանը մասնակցում են Գյումրիի տարբեր դպրոցների բարձր դասարանների աշակերտները։ Կանցկացվեն 6 ընթացիկ եւ 1 եզրափակիչ փուլեր։ Խաղը տեղի է ունենում նոր ձեւաչափով։ Յուրաքանչյուր թիմից որոշվելու է մեկական հաղթող, եւ վեց լավագույն խաղացողները 7-րդ երզափակիչ փուլում մրցելու են միմյանց հետ, որի արդյունքում էլ որոշվելու է լավագույն գիտակը։ Որպես մրցանակներ հանձնվելու են Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձեւ» մատենաշարի հատորները, որոնք պատմում են Արցախյան եւ 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմներում նահատակված տղաների կյանքի պատմությունները։ Այդ հատորները, ի դեպ, նույնպես տպագրվել են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացված դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Նախաձեռնության հեղինակը նշում է, որ դպրոցականներն ունեն գիտելիքներ մեր պատմությունից, հերոսներից, այս խաղերը, սակայն, ավելի են ամրապնդում այդ գիտելիքներն ու ավելի բազմակողմանի դարձնում։
Էլեոնորա Ավետիսյանը նկատում է, որ մեծ ոգեւորություն կա դպրոցներում ինտելեկտուալ խաղերի հետ կապված, շատ տնօրեններ առաջարկում են իրենց մոտ նույնպես անցկացնել նման առաջնություններ։ Հաշվի առնելով դա, ըստ ծրագրի համակարգողի, ինտելեկտուալ խաղերը լինելու են շարունակական։

Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ